Նոյեմբերի 10-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգը: Մասնակցում են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը, Իրինա Զաքյանը, Երաժշտական դպրոցների հավաքական երգչախումբ (դիրիժորական վահանակի մոտ՝ Տ. Մանսուրյան): Հոբելյանական համերգի ծրագրում ընդգրկված են՝ Տիգրան Մանսուրյանի չարենցյան և իսահակյանական երգչախմբային շարքերը, սիմֆոնիկ, վոկալ և խմբերքային ստեղծագործությունները:
Երեկոյի ընթացքում անդրադարձ կկատարվի կոմպոզիտորի կինոերաժշտությանը և ֆիլմերին, կցուցադրվեն դրվագներ կոմպոզիտորի կենսագրությունից: Համերգի ռեժիսորն է Արամ Սուքիասյանը:
Համերգը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ: